ԵՐԵՎԱՆ ՄԱՐԱԹՈՆ

Հոկտեմբերի 13, 2019

Գրանցում

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

«Արմ Մարաթոն» հիմնադրամը ամեն տարի կազմակերպում է մի շարք վազքին առնչվող միջոցառումներ Հայաստանում: Երևան Մարաթոնն այս շարքի ամենակարևոր միջոցառումն է՝ ներգրավելով մասնակիցներ Հայաստանից և արտասահմանից:

Մարաթոնի առանձնահատկություններն ու նպատակները՝

  • Աջակցել բարեգործական նախաձեռնություններին. Վազորդները կարող են նվիրատվություն կատարել գրանցման ժամանակ՝ ունենալով սոցիալական ներդրում
  • Աջակցել առողջ ապրելակերպի զարգացմանը Հայաստանում
  • Հայաստանում սպորտային տուրիզմի առաջխաղացում
  • Բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող մասնակիցների համար, տարածությունները ներառում են 1 կմ մանկական վազքից մինչև 42 կմ մարաթոն
  • Չափումն իրականացվում է MyLaps պրոֆեսիոնալ ժամանակաչափ սարքավորումներով. Ճշգրիտ չափումը հավաստագրված է AIMS-ի կողմից 21,1կմ մրցատարածության համար, նախատեսվում է հավաստագրում նաև 42,2 կմ մրցատարածության համար

ԵՐԵՒԱՆ ՄԱՐԱԹՈՆԻ ԿԱՐՃ ԱԿՆԱՐԿ

Երևան Մարաթոնն ամենամյա երկար տարածության վազքի միջոցառում է, որը կազմակերպվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և 2015, 2016 և 2017թ.-ին կազմակերպված Երևան կիսամարաթոնի իրավահաջորդն է: 2018թ.-ից սկսած մրցույթը ներառում է ամբողջական մարաթոնյան մրցատարածություն, ինչպես նաև առավել կարճ մրցատարածություններ:

Երևան Մարաթոնը կազմակերպվում է «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և TriClub Yerevan սպորտային ակումբի կողմից:

Մարաթոնը մեկնարկում է Երևան քաղաքի կենտրոնից՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ (Շահումյան հրապարակ): Վազքն անցնում է Երևանի գեղեցիկ կենտրոնական փողոցներով, Հրազդանի կիրճով, ապա շարժվում հետ դեպի մեկնարկի կետ:

Կիսամարաթոնի մրցատարածությունը ճշգրիտ չափված և հավաստագրված է AIMS-ի կողմից: Մարաթոնյան մրցատարածությունը սպասվում է հավաստագրման: Բոլոր վազքուղիների արդյունքները չափվում են ճշգրիտ չափագրման սարքավորումներով (Mylaps):


Միջոցառումը բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող վազորդների համար. Մասնակիցները կարող են ընտրել մրցատարածություններից մեկը՝

  • 42.2 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 21.1 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 12 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 1 կմ՝ երեխաներ՝ 3-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Երևան Մարաթոնը կազմակերպվում է Երևան քաղաքի տարածքում: Մրցում անց է կացվում ծովի մակերևույթից 970-1070 մետր բարձրության վրա: Ընդհանուր բարձրացումը 21,1կմ-ի համար 165մ է, իսկ 42,2կմ-ի համար 300մ:

Ջերմաստիճանը մրցույթի ժամանակ պատմականորեն տատանվել է 10-20 աստիճան ցելսիուս:

Abbott WMM Wanda Age Group World Championship

Տարիքային խմբերի մարաթոնյան վազքի աշխարհի առաջնություն

Երևանի մարաթոնը ստացել է Abbott WMM Wanda Age Group World Championship 2020-ի որակավորման մրցույթի կարգավիճակ։

Abbott WMM Wanda Age Group World Championship-ի մասին

Abbott WMM Wanda Age Group World Championship-ն իրականացվում է Abbott World Marathon Majors and Wanda Group-ի կողմից։ Ցանկացած տարիքային խմբում առաջին տեղեր զբաղեցնող մասնակիցները կարող են մասնակցել AbbottWMM Wanda Age Group World Championships-ին՝ 2020թ․-ին Virgin Money Լոնդոնի Մարաթոնին։

Որակավորման մրցավազքերը ներառում է 6 հիմնական AbbottWMM մարաթոնները, ինչպես նաև տասնյակ մարաթոններ աշխարհի տարբեր երկրներում, որոնց ցանկում նաև Երևանի Մարաթոնն է։ Որակավորման մարաթոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ՝ worldmarathonmajors.com.

Ինչպես է աշխատում AbbottWMM Wanda Age Group World որակավորումը?

AbbottWMM Wanda Age Group World Ranking որակավորման մրցույթի մասնակիցները կվաստակեն միավորներ՝ կախված իրենց տարիքային խմբից, մրցաժամանակից և սեռից՝ ըստ հետևյալ խմբավորման 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70-74, 75-79, 80+:

Տրված ժամանակահատվածում մասնակիցը կարող է մասնակցել մի շարք որակավորող մարաթոնների․ հաշվի կառնվեն լավագույն երկու արդյունքների միավորները։ Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն վազորդները կստանան հնարավորություն մասնակցելու 2020 AbbottWMM Wanda Age Group World Championships գարնանային վազքին։

Միավորների հաշվարկման համակարգի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ worldmarathonmajors.com

Ինչպիսի միավորներ են ստանում Abbott WMM 6-նյակի մասնակից վազորդները ?

Տարիքային խմբի յուրաքանչյուր հաղթող մասնակից կարող է հավաքել առավելագույնս 4000 միավոր մեկ մրցավազքի ընթացքում։ Abbott WMM շարքի 6 մարաթոնի խմբային հաղթողները ավտոմատ կերպով ստանում են 4000 միավոր։

Յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակից, ով մինչև 29 վայրկյան դանաղ է խմբի հաղթողից ստանում է 10 միավոր պակաս՝ 3990 միավոր։ 30-59 վայրկյան դանդաղ վազորդները ստանում են 20 միավոր պակաս՝ 3980 միավոր։ 60-89 վայրկյան վազորդները ստանում են 30 միավոր պակաս և այսպես շարունակ։

Ինչպիսի միավորներ են վաստակում 6 AbbottWMM -ում չներառված վազքերի մասնակիցները?

Այն վազորդների համար, ովքեր վազում են այնպիսի որակավորման մարաթոնների, որոնք ներառված չեն Abbott WMM 6-նյակում կա հատուկ սահմանված <պլատինե ժամանակ>։ Սա միջինացված ցուցանիշ է, որը մարաթոնի աշխարհի ռեկորդների միջին թվաբանականի և տարիքային խմբի գործակցի բազմապատիկն է՝ ըստ տարիքային խմբի և սեռի։

4000 միավոր ստանալու համար մասնակիցը պետք է առավել արագ վազի, քան սահմանված <պլատինում ժամանակը>։ Միավորների նվազեցումը հաշվարկվում է նույն կերպ, ինչ 6-նյակում՝ 10-ական միավոր է հանվում յուրաքանչյուր 29 վայրկյանի պարագայում։

Եթե տարիքային խմբի հաղթողի ժամանակն առավել քիչ է, քան <պլատինում ժամանակը>, ապա հաղթողին և նրան հաջորդող մասնակիցներին տրվող միավորները հաշվարկվում են հիմք ընդունելով հաղթող մասնակցի արդյունքը։

Յուրաքանչյուր տարիքային խմբի <պլատինե ժամանակային արդյունքները> հետևյալն են՝

Տղամարդիկ
40-44 — 2:26
45-49 — 2:34
50-54 — 2:41
55-59 — 2:50
60-64 — 3:00
65-69 — 3:09
70-74 — 3:21
75-79 — 3:51
80+ — 4:17

Կանայք 40-44 — 2:46
45-49 — 2:48
50-54 — 3:04
55-59 — 3:18
60-64 — 3:33
65-69 — 3:48
70-74 — 4:09
75-79 — 4:51
80+ — 5:33

Որքան է տևում որակավորման փուլը?

Abbott WMM Wanda Age Group World Rankings որակավորման փուլը սկսում է 2018թ․-ի սեպտեմբերի 16-ին BMW Բեռլինի մարաթոնով և ավարտվում 2019թ․-ի սեպտեմբերի 16-ին։

Մրցատարածություններ

Երևանի Մարաթոն մրցմանը կարող են մասնակցել.

  • 42.2 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 21.1 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 12 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  • 1 կմ՝ երեխաներ՝ 3-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ

Վազքի մասնակցության և տարիքային խմբերում ընդգրկվելու համար մասնակցի տարիքը որոշվում է 2019թ դեկտեմբերի 31-ի դրությամբ: Վազքատարածքի հաղթահարման սահմանված ժամանակ՝ 5 ժամ 30 րոպե 42,2կմ վազքի համար և 3 ժամ 30 րոպե 21,1կմ վազքի համար։

ԳՐԱՆՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ

Հայաստանի բնակիչների համար գրանցման վճարի չափը հետևյալն է

Հայկական դրամ Մինչև Մայիսի 30 Հուն 1 - Օգստ 31 Սեպ 1 - Հոկտ 6 Հոկտ 7 - 11 Նշումներ
42,2կմ 14000 16500 17500 20000 Չի ներառում վերնաշապիկ
21,1կմ 7500 9500 10500 13000 Չի ներառում վերնաշապիկ
12km 5000 6500 7500 10000 Չի ներառում վերնաշապիկ
5km 3000 4500 5500 7000 Չի ներառում վերնաշապիկ
1կմ մանկական վազք 3000 4000 5000 7000 Ներառում է վերնաշապիկ

Մասնակցության վճարի չափը Հայաստանի բնակիչ չհանդիսացող մասնակիցների համար

Հայկական դրամ Մինչև Մայիսի 30 Հուն 1 - Օգստ 31 Սեպ 1 - Հոկտ 6 Հոկտ 7 - 11 Նշումներ
42,2կմ 16000 18500 19500 22000 Չի ներառում վերնաշապիկ
21,1կմ 9500 11500 12500 15000 Չի ներառում վերնաշապիկ
12կմ 7000 8500 9500 12000 Չի ներառում վերնաշապիկ
5կմ 5000 6500 7500 9000 Չի ներառում վերնաշապիկ
1կմ մանկական վազք 5000 6000 7000 9000 Ներառում է վերնաշապիկ
  • 5կմ, 12կմ, 21կմ և 42կմ վազքի մասնակցության վճարը չի ներառում մրցութային վերնաշապիկի վճարը: Ցանկության դեպքում մասնակիցները կարող են գնել շապիկը հավելավճարով:
  • Մրցութային վերնաշապիկներ կարելի է գնել գրանցման ժամանակ 3000 դրամ հավելյալ վճարով: Նախատեսվում է շապիկների վաճառքն իրականացնել մինչև 2019թ.-ի սեպտեմբերի մեկը: Այս ժամկետից հետո շապիկների վաճառքային հասանելիությունը չի երաշխավորվում:
  • 1կմ մանկական վազքի պարագայում շապիկը ներառված է մեկնարկային փաթեթում:

ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐ

Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ: Մասնակցի և տարածության փոփոխում հնարավոր է իրականացնել մինչև հոկտեմբերի 6-ը: Առավել կարճ մրցատարածություն փոխելու պարագայում վերջինիս և գրանցված տարածության գումարային տարբերությունը վերադարձի ենթակա չէ: Առավել երկար մրցատարածության պարագայում մասնակիցը պարտավորվում է վճարել տարբերությունը EXPO-ի ժամանակ կամ կատարել բանկային փոխանցում «Արմ Մարաթոն» հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Փոփոխությունների և հարցերի դեպքում կարող եք գրել info@armeniamarathon.org էլ. Փոստին:

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Մեկնարկային փաթեթները տրամադրվելու են 2019թ հոկտեմբերի 12-ին։ Փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

ՄԵԿՆԱՐԿ, ԸՆԹԱՑՔ ԵՒ ԱՎԱՐՏ

  • Մեկնարկի օր՝ Հոկտեմբեր 13, 2019
  • Մեկնարկի վայր՝ Շահումյան Հրապարակ, Երևան, Հայաստան: Մեկնարկի և ավարտի կետերը համընկնում են։
  • 42,2կմ և 21,1 կմ մրցատարածությունների պաշտոնական վազքուղին ընթանում է Երևանի կենտրոնով և Հրազդանի կիրճով:

ԿԱՅԱՆՆԵՐ

Ջրի / սննդի կետերը տեղակայված են յուրաքանչյուր 4-5 կմ հեռավորության վրա: Կայաններում մասնակիցներին տրամադրվում են ջուր, Կոկա Կոլա, իզոտոնիկ ըմպելիքներ, մրգեր և էներգետիկ գելեր: Առաջին օգնություն հասանելի է մեկնարկ / ավարտ հատվածում, ինչպես նաև 5կմ և 12կմ, 24կմ, 36կմ կետերում տեղակայված բուժկետերում:

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

map
map
awards

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Եզրագծին հասած բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության մեդալներ:

42,2կմ, 21.1կմ, 12կմ, 5կմ և 1կմ վազքատարածքմների բացարձակ առաջնությունում հաղթող երեք մասնակիցները կանանց և տղամարդկանց մեջ պարգևատրվում են գավաթներով:

Պարգևատրումը կատարվում է՝ ելնելով ժամանակային զուտ արդյունքից, հաշվարկվում է մեկնարկային և վերջնակետային ժամանակը(gun time), վազքուղու վրա ժամանակաչափի օգնությամբ գրանցվող բոլոր կետերը անցնելու դեպքում։

Տարիքային խմբերի հաղթողները ստանում են պատվոգրեր:

Տարիքային խմբերը ներառում են հետևյալ խմբերը

age_group

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հոկտեմբեր 12, 2019 – EXPO, մեկնարկային փաթեթների տրամադրում Best Western Congress հյուրանոց, Իտալիայի փ. 1

Վայր: Best Western Congress հյուրանոց, Իտալիայի փ. 1

10:00–19:00 — EXPO բացում: գրանցված մասնակիցների մեկնարկային փաթեթների տրամադրում

18:00 - 20:00Pasta party (21կմ և 42կմ մասնակիցների համար)

Հոկտեմբեր 13, 2019 – Միջոցառման օր

7:30 — Մեկնարկային հատվածի բացում ; պահասենյակների բացում

8:00 — 42,2կմ վազքի մեկնարկ

9:00 — Մանկական վազքի մեկնարկ

9:30 — Նախավարժանք

10:00 — 21,1 կմ, 12 կմ և 5կմ վազքերի մեկնարկ

12:30 — Մրցանակաբաշխություն

13:30 — Վազքի ավարտ

14:00 — Մեկնարկային հատվածի փակում

ԿԱՐԵՎՈՐ: Մեկնարկային փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Անչափահաս մասնակիցները պետք է ներկայանան ծնողներից մեկի հետ, ով պետք է ստորագրի համապատասխան փաստաթուղթ:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Բարեգործ վազորդների հայկական թիմն արդեն 5 տարի համախմբում է տարբեր երկրների վազորդներին, որոնք ցանկանում են փոխել աշխարհը։ Ամեն տարի թիմն ընտրում է սոցիալական ծրագիր և հավաքագրում գումար դրա իրականացման համար։ Այս տարի թիմը վազում է Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում թերապիայի սենսորային սենյակ կառուցելու համար (անհրաժեշտ է 5 060 000 ՀՀ դրամ)։ Այս սենյակը, թերապիա ունենալու հնարավորությունը քայլ է դեպի համակարգային փոփոխություն և երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում։

ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Արմ Մարաթոն թիմը շնորհակալություն է հայտնում կամավորներին միանալու ցանկության համար: Եկեք դարձնենք այս միջոցառումն իրական խրախճանք մարզիկների, Երևանի բնակիչների և այցելուների համար:


Ցանկացած մեծ և փոքր սպորտային միջոցառում ունի կամավորների կարիք միջոցառման կայացման համար, կամավորների ներդրումն անգին է: Այս միջոցառումը բացառություն չէ, մենք վստահ ենք ներգրավել բազմաթիվ կամավորների Երևան Մարաթոն վազքի կայացման համար:

Եթե դուք ընկերասեր եք և պատասխանատու, եթե սիրում եք օգնել մարդկանց և աջակցում եք առողջ ապրելակերպին, ապա միացեք մեր կամավորների թիմին:

Հիմնվելով մեր նախորդ տարիների փորձի վրա, մեր բազում կամավորներ ապագայում միացել են մեր վազքերին՝ որպես վազորդներ: Եթե դուք արդեն հետաքրքրված եք սպորտով, բայց չեք կարող մասնակցել որևէ պատճառով, ապա կարող եք միանալ միջոցառմանը որպես կամավոր. Չէ՞ որ դուք ինքներդ գիտեք, թե որքան կարևոր են օգնությունը, մեկ բաժակ ջուրը կամ ավարտին ստացված մեդալը:

Յուրաքանչյուր կամավորի կտրամադրվի կամավորի սերտիֆիկատ և շապիկ:

Երևան Մարաթոնին որպես կամավոր դառնալու համար միացեք Ֆեյսբուքի մեր կամավորության համայնքին՝ https://www.facebook.com/groups/ArmMarathonVolunteers/

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

Երևան Մարաթոնը կազմակերպվում է «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և TriClub Yerevan սպորտային ակումբի կողմից:

Մեր կազմակերպչական թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ սպորտային միջոցառումների կազմակերպիչներից, ովքեր նաև ցիկլիկ սպորտի և հատկապես վազքի ջատագովներ են: Մենք սիրում ենք վազել. Սա ըստ երևույթի մեր ամենակարևոր բնութագիրն է և մենք ուզում ենք, որ մեր երկրի և քաղաքի բնակիչները վարակվեն այս սիրով:

Մենք նաև փորձում ենք կարևոր դարձնել մեր միջոցառումները՝

  1. մենք ձգտում ենք մեր միջոցառումներում ստեղծել պրոֆեսիոնալիզմ՝ ճշգրիտ չափումով վազքուղիներով, ճշգրիտ միջազգային մակարդակի ժամանակաչափ սարքավորումներով և ազնիվ մրցակցության պայմաններ բոլոր մասնակիցներիի համար
  2. մենց ցանկանում ենք օգնել կարիքավորներին։ Մեր բոլոր վազքի միջոցառումներն ունեն բարեգործական բաղադրիչ
  3. մենք ցանկանում ենք առավել մեծ թվով տուրիստներ ներգրավել Հայաստան՝ առաջարկելով բացառիկ ծառայության որակ, միջազգային մակարդակի միջոցառման կազմակերպում
organizers

Հարցերի դեպքում գրեք

Մեր նորություններին կարող եք հետևել սոցիալական ցանցերի մեր էջերի միջոցով